Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը:
«Քրեական վարույթ հարուցվե՞լ է Ձեր հայտարարության վերաբերյալ. կաշառքը հանցագործություն է»,- Վահագն Հովակիմյանին հարցրեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից Բուքիքիոյին թանկարժեք նվեր տալու հայտարարությանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև. «Եթե Բուքիքիոն կաշառք է վերցրել, ինչո՞ւ եք նրան դիմել ՍԴ վեճը հանգուցալուծելու համար: Դուք հնարավորություն ունեք այդ ամբիոնից ներողություն խնդրելու Վենետիկի հանձնաժողովի նախագահից ձեր խոսքերի համար»:
«Տիկին Սամսոնյան, այդ տեքստում գտեք «կաշառք» բառը: Ինձ մի վերագրեք մի բան, որը ես չեմ ասել: Ես ներողություն եմ խնդրում հանրությունից, որ դուք մնաք այդպիսին»,- ի պատասխան ասաց Վահագն Հովակիմյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: