Այսօր եթե երկրում կա 7000 ախտորոշված դեպք, նշանակում է, որ կա 14 հազար վարակակիր։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ 14 հազար վարակակիրների 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է։ Ինքը չգիտի, որ վարակված է ու կարող է վարակել ուրիշներին։ Ընդ որում կարող են տասնյակ հարյուրավոր մարդիկ իրար վարակել ու չիմանալ, որովհետև այդքան մարդկանցից մինչև մեկի մոտ սիմպտոմներ չառաջանան, այդ հարյուրավոր մարդիկ իրար կվարակեն։ Սա է պատճառը, որ ասում ենք՝ սոցիալական հեռավորություն, դիմակ, ձեռքերի ախտահանում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիմակ կրելու անհրաժեշտությանը։