Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Որքան պետությունները ժողովրդավար են, այնքան հզոր է ոստիկանության ինստիտուտը: Թյուր է տպավորությունը, թե ավտորիտար պետություններում է ոստիկանությունն ուժեղ: Իրականում ավտորիտար պետություններում ոստիկանությունը թափթփված է, և միակ միջոցը մարդկանց խոշտանգելն է»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Նրա խոսքով` ՀՀ-ում այլևս ԳԱԻ չի լինի:
Մանրամասները՝ տեսանյութում: