Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ապրիլյան պատերազմի արտաքին կարևոր շերտը․ Էդվարդ Նալբանդյանը «կքննվի» օտար ափերից՝ Ռուսաստանից

Ապրիլյան իրադարձությունները քննող հանձնաժողովի հաջորդ հյուրը լինելու է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Վերջինս կհարցաքննվի մայիսի 29-ին՝ տեսակապի միջոցով, քանի որ վերջինս Ռուսաստանի Դաշնությունում է և նրան քննելու հնարավոր միակ տարբերակն այս պահին տեսակապն է։

Ավելի վաղ հանձնաժողովի հյուրերն են եղել նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ՝ Հայաստանից ու Արցախից։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Զինված ուժերի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին հրավիրել են երկու անգամ։ Վերջինիս լրացուցիչ հարցաքննության անհրաժեշտությունն առաջացել է Սերժ Սարգսյանի տված որոշ պատասխաններից հետո։ Հանձնաժողովի հրավերը մերժել է միայն ԳԽ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որն, ի դեպ, առանցքային պաշտոնյա է եղել այդ օրերին՝ ամենաշատ ինֆորմացվածն ու գլխավոր պատասխանատուներից մեկը։

Ի՞նչ կարող է պատմել Էդվարդ Նալբանդյանը։ Ի՞նչ է արել Հայաստանի արտաքին գերատեսչությունն այդ օրերին, արդյոք արվե՞լ է հնարավոր ամեն ինչ, որ Ադրբեջանը ճանաչվի ագրեսոր միջազգային հանրության կողմից։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Էդվարդ Նալբանդյանը, 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ լինելով արտգործնախարար, անմիջական կապ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների արտգործնախարարների հետ։ «Կարծում եմ՝ նա շատ տեղեկություններ կունենա պատերազմի արտաքին հանգամանքների հետ կապված, նաև հնարավոր է, որ որոշակի տեղեկություններ կկարողանա հայտնել հրադադարի կնքման հետ կապված։ Դրա մասին կա տեղեկություն, որ Յուրի Խաչատուրովն է Մոսկվայում ստորագրել, իսկ Հայաստանում դրա վերաբերյալ կային վերապահումներ։ Հնարավոր է՝ ՀՀ նախկին արտգործնախարարն այդ ամենի մասին ունենար տեղեկություններ, որոնք մինչ օրս հայտնի չէին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի դիվանագիտության աշխատանքին, Ղևոնդյանն ընդգծեց. «Որոշակի աշխատանք կատարվել է։ Եթե հիշում ենք Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, ապա Հայաստանի որոշ առաջարկներ այդ համաձայնություններում տեղ գտան։ Իհարկե, այդ համաձայնությունները չպահպանվեցին, բայց դրանք կնքելու փաստը ցույց է տալիս, որ որոշակի աշխատանք արվել է։ Մյուս կողմից էլ այն փաստը, որ դրանք հետագայում Հայաստանը չպնդեց, վերահսկման մեխանիզմների տեղադրումը չիրականացավ, ցույց է տալիս, որ մեր դիվանագիտական կորպուսը հետևողական չեղավ։ Այն դրական արդյունքները, որ մենք կարողացանք ձեռք բերել պատերազմի ընթացքում, հետագայում չկապիտալացվեցին, ինչը խոսում է դիվանագիտական կորպուսի աշխատանքի թերացման մասին»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանին այլ հարց է հետաքրքրում՝ ի՞նչ գործ ունի ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարը Ռուսաստանում։ «Հայրենիք, պետություն չունե՞ն։ Իմպերիան իր գործակալական ցա՞նցն է հավաքում։ Մեր ժողովրդին այսքան լրտես որտեղի՞ց, ֆրանսերենի մասնագետ է, ինչո՞ւ է Ռուսաստանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանն ընդգծեց. «Ինչքան ես եմ հիշում՝ Ապրիլյան պատերազմի օրերին էլ Հայաստանում չէր, հիմա պետք է գա ու մեկ-մեկ պատասխան տա։ Ինչո՞վ էր զբաղված Նալբանդյանը, ո՞ւմ հրամաններն էր կատարում։ Ամեն մի պատերազմ դիվանագիտական նախապատրաստում ու քողածածկույթ ունի, գործ ես անում, հետո խոսքով ծածկում։ Ո՞ւր էր, ինչո՞վ էր զբաղված այդ օրերին։ Սերժառոբական համակարգից յուրաքանչյուրը պարտավոր է մեկ առ մեկ պատերազմի գաղտնիքները բացահայտել, պետք է իմանանք՝ ով ինչ դերակատարում է ունեցել։ Ինձ մի հարց է հետաքրքրում՝ ինքն աշխատավարձով ապրած մարդ էր, որքան գիտեմ՝ աշխատավարձն էլ շատ բարձր չէր, հիմա օտար ափերում ո՞ւմ փողերով է ապրում»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում