Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սառը ջուր Ադրբեջանի տաք հռետորաբանության վրա

Ռամիլ Սաֆարովի գործի առնչությամբ ՄԻԵԴ որոշումը, որով Ադրբեջանը փաստորեն ճանաչվում է կատարված ոճրագործության մեղսակից պետություն, հրապարակվեց թերևս բավականին պատեհ ժամանակաշրջանում: Իհարկե որևէ փաստական հիմք չկա պնդելու, որ ժամանակաշրջանի ընտրությունն ուներ այն քաղաքական համատեքստը և շարժառիթը, որի մասին կխոսենք, սակայն վճիռը համենայն դեպս լիովին կարող է թողնել քաղաքական ազդեցություն առկա իրադրության վրա: Իսկ խոսքն այն իրադրության, համատեքստի մասին է, որ աչք է ծակում հետևելով ադրբեջանական պրոպագանդային, և իհարկե պաշտոնական Բաքվի այն զորաշարժերին, որ թե Արցախի, թե Հայաստանի նախիջևանյան սահմանին իրականացնում են չհայտարարված զորավարժությունների տեսքով:

Ադրբեջանն ավարտել է պատերազմի նախապատրաստումը: Ահա այդպիսի վերանագրեր են լցնում Ադրբեջանի քարոզչամիջոցների էջերը, ու թեև այդ պրոպագանդան կարող է լինել ներքին սպառման համար, միևնույն է 2016 թվականի ապրիլը ցույց տվեց, որ այդ հարցերում բացարձակապես պետք չէ առաջնորդվել այդպիսի կանխավարկածով, այլ հակառակը՝ Ադրբեջանի գործողություններին ու քաղաքականությանը պետք է վերաբերել պատերազմի կանխավարկածով: Եվ ահա, Բաքվի թե պաշտոնյաների հռետորաբանությունում, թե պաշտոնական ու ոչ պաշտոնական պրոպագանդայի էջերում ռազմաշունչ տոնայնության կտրուկ աճի պայմաններում ՄԻԵԴ որոշումը կարող է ունենալ զսպող հավելյալ գործոնի դեր: Առավել ևս, որ ակնառու էր մի բան՝ Ադրբեջանը ձգտում է իր պատերազմական հռետորաբանությունը ապահովել միջազգային լեգիտիմությամբ, լավ հասկանալով իհարկե, որ առանց դրա չի կարող իրականացնել որևէ շատ թե քիչ նշանակալի ագրեսիվ գործողություն: Ինչ խոսք, պատերազմ զսպողը ՄԻԵԴ-ը կամ մեծ հաշվով միջազգային որևէ իրավական կամ քաղաքական կառույց չէ, այլ նախ և առաջ Հայաստանի ու Արցախի մարտունակ բանակն ու պաշտպանական համակարգը: Սակայն, միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ զսպման համալիրը ներառում է լայն կառուցվածք, որում է նաև հենց միջազգային քաղաքական մթնոլորտն ու ազդակները, որոնք իհարկե բխում են նաև այն իրողությունից, թե ինչպիսին է Հայաստանի ու Արցախի ռազմա-քաղաքական պաշտպանունակությունը: Այդ տեսանկյունից, ՄԻԵԴ վճիռը գործնականում կարևոր քաղաքական արձանագրում էր միջազգային իրավա-քաղաքական ասպարեզում, որը մի կողմից արտացոլում է Հայաստանի աշխատանքը, ընդ որում տարիներին, և մյուս կողմից առնվազն տեսանելի ապագայի համար Հայաստանին տալիս է Ադրբեջանին զսպելու կարևոր միջոց կամ գործիք, խաղաղության, և խաղաղությունը նաև պաշտպանունակության ավելի ամրապնդման համար ժամանակային նոր տարածություն՝ իհարկե ամեն րոպե ադրբեջանական որևէ ագրեսիա հետ մղելու պատրաստ լինելով հանդերձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում