Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 372-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7774-ի (մայիսի 26-ին՝ 7402): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Մեկ օրում առողջացածների թիվը 35 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3255: Փաստացի բուժում է ստանում 4377 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 53678 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 98 դեպք, երեկվա համեմատ՝ 7-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 44 է՝ նախորդ օրվա ցուցանիշից 5-ով ավելի։