Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Խոսելով նաև ոստիկանության աշխատանքի թերությունների մասին` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հայտարարեց, որ իր օգնական կնոջ վրա տեղի ունեցած հարձակման գործը կարճվել է. «Չգիտես ում որոշմամբ` այդ գործը կարճվել է: Իհարկե, մենք հետամուտ ենք լինելու` իմանալու, թե ով է կանգնած այդ գործի կարճման հետևում»:
Պատգամավորը համոզված է, որ այս բարեփոխումը միտված է նման դեպքերը բացառելուն:
Մանրամասները՝ տեսանյութում: