ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը լրագրողների առջև, հայտարարել է, որ դեմ չի լինի Ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինի և Վաշինգտոնում Ռուսաստանի նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակի միջև տեղի ունեցած զրույցների ձայնագրության հրապարակմանը։
«Ես ինքս էլ կցանկանայի ծանոթանալ այդ խոսակցությունների բովանդակությանը», – հավելել է Թրամփը: