Մայիսի վերջին Միացյալ Նահանգները թոքերի արհեստական շնչառության սարքավորումների երկրորդ խմբաքանակը կուղարկի Ռուսաստան, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պետքարտուղարությանը:
«Մնացած 150 ԹԱՇ սարքավորումները պատրաստ կլինեն առաքման այս ամսվա վերջին», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները 50 ԹԱՇ սարքավորում էին ուղարկել Ռուսաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու համար:
Ռուսաստանում կորոնավիրուսի 362 հազար դեպք է գրանցվել, մահացել է 3807 մարդ: