Wednesday, 28 07 2021
Կրասնոյարսկում արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրա․ կա զոհ
16:40
Աշխարհն առաջիկա 10 տարում շատ կփոխվի. Բայդեն
16:30
Տոկիո-2020. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը
16:20
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում մեկ շաբաթում աճել է 8 տոկոսով
Արգիշտի Քյարամյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր
16:00
ԱՀԿ-ն հայտնում է Դելտա շտամի տարածմամբ երկրների թվի աճի մասին
Ինչու Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ին. պարզաբանում է Ռուբեն Ռուբինյանը
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ
Ռուսաստանը ցանկանում է մի բան՝ նոյեմբերի 10-ով ստորագրված ստատուս-քվոն երկար պահպանվի
Վարանդայի շրջանում աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին ձեռնպահ մնալ այս փուլում որևէ արկածախնդիր հայտարարություն հնչեցնելուց
Բացեք քարտեզը նայեք․ մինչև Ֆրանսիան հասնի օգնության՝ Երևանն էլ չի լինի․ Դավիթ Բաբայան
ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել
Բաքվի մոտիվը. բանակցությունը կկայանա՞ ցանկացած «եղանակի»
Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները
14:55
Որակազրկել Ադրբեջանի օլիմպիական հավաքականին․ Ինչ տեղի կունենա Տոկիոյում․․․
Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբինյան
Ոստիկանական բաժիններում շարունակում են անձանց խոշտանգել, ոչինչ չի փոխվել․ Արա Ղարագյոզյան
Ասկերանի շրջանում 90 առանձնատուն կկառուցվի տեղահանված արցախցիների համար
Խոշտանգման գործերով մենք բախվում ենք համակարգային դիմադրությանը․ Մուշեղ Եկմալյան
Որոնք են հայկական դիվանագիտական գերատեսչության առաջիկա անելիքները. մանրամասնում է Ռուբինյանը
Ոստիկանական բաժնում խոշտանգում են, հետո՝ տուժողին կոնֆետ տալիս․ Արա Ղարագյոզյան
Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է․ ՊՆ
Խոշտանգմանը մասնակցած մարդը պաշտոնի բարձրացում է ստացել․ ի՞նչ արժի այդ «պագոնը»
14:27
Տոկիո-2020. Նովակ Ջոկովիչը 4-րդ շրջանում է
Ադրբեջանական դատարանը երկու հայ գերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման
Հարսանիքների և հոգեհացերի անցկացման վերահսկողությունը կխստացվի. Գամկղրելիձե
14:00
Չինաստանը ձգտում է դառնալ ռազմական և տնտեսական գերտերություն. Բայդեն
Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է Հայաստանին պաշտպանության ոլորտում աջակցելու հնարավորությանը
Հայ գերիներին սպառնում է 16 տարվա ազատազրկում

Կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է. նախագահ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությանը՝ նշելով, որ կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ։ Նա նաև ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունը կարող է առանցքային հարց դառնալ քաղաքական օրակարգում։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը հարցազրույցում նաև ասել է.  «Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի յուրահատկությունը ոչ թե վիրուսի բնույթն է, այլ՝ պայմանները, որոնցում այն զարգանում է»։ Նա հավելել է, որ կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ և նկատել. «-Ուստի պետք է նախ նայել այն միտումներին, որոնք սկսվել են վիրուսից շատ ավելի առաջ: Աշխարհը դարձել է շատ ավելի դինամիկ, անկանխատեսելի, վիրտուալ, փոփոխությունները տեղի են ունենում մարդու կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ քաղաքականությունից մինչև մարդկային պարզ հարաբերություններ»: Նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսը, կարելի է ասել, միայն արագացրել է այդ վերափոխումները, բայց չի ազդել դրանց բնույթի և բովանդակության վրա:

Թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը, այսօր ակտիվորեն քննարկվում է բոլոր մակարդակներում:

Ակնհայտ են համաշխարհային տնտեսության համար օբյեկտիվ բացասական հետևանքները և շարունակական անկման փուլը: «Իմ կարծիքով, համավարակն ունի մի շարք ավելի խորքային հետևանքներ,-ընդգծել է Հայաստանի նախագահը:-Նախ, միջազգային հանրությունը գիտակցեց իր խոցելիությունը գլոբալ մարտահրավերների առաջ, որոնք, ի դեպ, քվանտային բնույթ են կրում: Երկրորդը՝ պետությունն ու հասարակությունը զգացին, թե որքան կարևոր է միջոցներ ներդնել հենց գիտության, առողջապահության ոլորտներում, ինչը կարող է փրկել միլիոնավոր կյանքեր»:

Խոսելով այն մասին, թե ինչպե՞ս կարող է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակն ազդել ԵԱՏՄ անդամ երկրների վրա, նախագահ Սարգսյանն ասել է, որ ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր ընտրել է պայքարի իր սեփական մեթոդը, հետևաբար, հետևանքները տարբեր կլինեն: «Ընդհանուր առմամբ, հույս ունեմ, որ այս ճգնաժամն ինչ-որ առումով կծառայի որպես ինտեգրման կատալիզատոր, առաջին հերթին՝ գիտական և առողջապահական ոլորտում,- նշել է նախագահ Սարգսյանը: -Արմատական փոփոխություններ տեղի կունենան աշխատանքի շուկայում, որը, պարզվեց, համավարակի ֆոնին ամենախոցելիներից է: Բարձր որակավորում ունեցող անձնակազմի պահանջարկը նաև կրթական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կառաջացնի: Անհրաժեշտ է լուծել այս կարևորագույն խնդիրները, ինչը կպայմանավորի ակտիվացումը համագործակցության երեք ուղղությամբ՝ գիտություն, կրթություն, աշխատանքի ոլորտ: Սիներգետիկ արդյունքը, որին հնարավոր է հասնել ԵԱՏՄ երկրների՝ այս ոլորտներում հնարավորությունների համադրման միջոցով, թույլ կտա առաջընթաց գրանցել խնդիրների լուծման գործում»:

Հետևանքների թվում նախագահը նաև նշել է, որ առողջապահության ոլորտի համաշխարհային ճգնաժամը, հնարավոր է, կլիմայի փոփոխությունն առանցքային հարց դարձնի քաղաքական օրակարգում, քանի որ կորոնավիրուսի վերաբերյալ մտահոգությունները գնալով ավելի իրական են դառնում: «Բացի այդ, երկրներն առավելագույն ջանքեր կներդնեն և ի ցույց կդնեն իրենց ներուժը՝ փորձելով վերագործարկել տնտեսությունը,- ասել է Հայաստանի նախագահը։ –Դա կարող է ավելի խորացնել կլիմայի փոփոխությունն ու օդի աղտոտվածությունն այն իմաստով, որ բնապահպանական կանոնները, ամենայն հավանականությամբ, կթուլանան կամ ամբողջովին կանտեսվեն»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում