Թուրքիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 948 նոր դեպք է գրանցվել, ինչը մարտի 25-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է, գրել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան Twitter-ում։
Նշվում է, որ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր առմամբ 158 հազար մարդ, մահացել է 4397 քաղաքացի, ապաքինվել է 121 հազարը։