Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է արտախորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչների հետ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաև 2020թ-ի նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ հանդիպումները, ընդունել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանին և կուսակցության անդամներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Արթուր Թովմասյանը Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում առաջարկել է ձևավորել համազգային հարցերի օրակարգ, որոնց շուրջ Արցախի բոլոր քաղաքական ուժերը, անկախ քաղաքական հայացքներից, կունենան միասնական կարծիք: Առաջարկվող հարցերի շրջանակը վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը և երկրի անվտանգային հարցերին:

Հանդիպման ընթացքում խորհրդարանի ղեկավարը նաև ընդգծել է ընդդիմության կարևոր դերակատարությունը՝ թերությունների վերհանման և բացթողումների մատնանշման համատեքստում:

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը ողջունել է ԱԺ նախագահի՝ քաղաքական ուժերի հետ հանդիպելու նախաձեռնությունը և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական և երկուստեք արդյունավետ: Այնուհետև կուսակցության ղեկավարն անդրադարձել է առաջարկվող օրակարգին և ներկայացրել հարցերի շուրջ իրենց կուսակցության տեսակետը:

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են երկրի զարգացման խնդիրներին, օրենսդրական բարեփոխումներին և համագործակցության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Հաջորդիվ ԱԺ նախագահն ընդունել է ԼՂ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության առաջին քարտուղար Բահատուր Դավթյանի գլխավորությամբ:

Բահատուր Դավթյանը, շնորհավորելով ԱԺ նախագահին երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն և հույս հայտնել, որ օրենսդիր մարմնի հետ կուսակցության կապը շարունակական կլինի:

ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկել տարբեր հարցերի շուրջ ներկայացվող առաջարկները:

Այս ձևաչափով օրվա վերջին հանդիպումն Արցախի Պահպանողական կուսակցության մի խումբ անդամների հետ էր՝ կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:

Ողջունելով վերջիններիս՝ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է արտախորհրդարանական ուժերի հետ շարունակական հանդիպումների ու համագործակցության անհրաժեշտությանը՝ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Դավիթ Բաբայանի քաղաքական փորձն ու հմտությունն արտաքին քաղաքականության բնագավառում:

Դավիթ Բաբայանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ գործող քաղաքական ուժերի հետ հանդիպումների անցկացումը ողջունելի և կարևոր քայլ է՝ խնդիրների քննարկման, դրանց լուծման մեխանիզմների ընտրման առումով՝ միաժամանակ առաջարկելով՝ համազգային կարևորության հարցերի շուրջ խորհրդարանում լսումների և հանդիպումների ձևաչափը դարձնել օրինաչափ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում