Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Տիգրան Սարգսյանի ռեսուրսն արդեն սպառված է. Արամ Հարությունյան

Վերջին շրջանում շախմատի Հայաստանի հավաքականի մասին այնքան չեն խոսում, որքան իշխանություն-ընդդիմություն պարտիայի մասին։ Հիմա ընթանում է երկրորդ պարտիան, առաջինն ավարտվել է։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ ՀԱԿ-ընդդիմություն երկխոսությունը մեկնաբանելով շախմատային պարտիայի տեսանկյունից։

«Ցավոք, այդ երկխոսությունն ուշացած է այն իմաստով, որ երկու կողմերն էլ անկեղծ չեն։ Դա պետք է լիներ մարտի 1-ից առաջ, քարոզարշավից առաջ»,- ասաց Ա.Հարությունյանը՝ նշելով, որ կողմերն այն ժամանակ անտեսել էին երկխոսության գնալու կոչերը։

Նրա կարծիքով՝ իշխանությունն այս հանդիպմանը, ի դեմս Դավիթ Հարությունյանի, շատ ավելի լավ էր պատրաստված, քան ՀԱԿ-ը, բացի այդ, իշխանությունը շատ ավելի լավ մարտավարություն է ընտրել՝ քնննարկումները չի մերժում։

Նրա կանխատեսմամբ՝ ՀԱԿ-ը աշնանը՝ սեպտեմբերի 21-ից հետո կսրի իրավիճակը, չեն լինի ոչ մի արտահերթ ընտրություններ և երկխոսողները ինչ-որ պահի կբաժանվեն։

«Կառաջանա երրորդ ուժ, որն իր հույսը չի կապի ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ իշխանության հետ։ Եվ այդ էլեկտորատն իր տերը կունենա»,- նշեց վերջինս՝ հավելելով, որ իր կուսակցությունը կլինի այդ երրորդ ուժի մեջ, իսկ թե ով կղեկավարի այդ՝ ուժը պարզ կդառնա հետագայում։

Ա.Հարությունյանը կարծում է, որ քննարկումները կշարունակվեն մինչև սեպտեմբեր, ՀԱԿ-ը դա կներկայացնի որպես իր հաղթանակ, քննարկումներ ու ասուլիսներ կլինեն, կխոսեն, որ իրենք շատ սկզբունքային են։ «Սերժ Սարգսյանը առաջին պարտիան հաղթեց՝ երկու քայլով մատ անելով։ Դիրքը ՀԱԿ-ի համար այնպիսին է, որ պարտվել է առաջին խաղում»,- ասաց «Ազգային համաձայնություն»կուսակցության նախագահը՝ ավելացնոլով, որ կողմերի միջև առկա է համաձայնություն և երկխոսությունը տեղի կունենա Լևոն Տեր-Պետրոսյանին ԱԺ-ում կամ կառավարությունում տեղ տալու համար։

Անդրադառնալով վարչապետին՝ որպես շախմատային գլխավոր ֆիգուր, Ա.Հարությունյանն ասաց, որ Տ.Սարգսյանը կլինի այն զոհը, որ կտա Ս.Սարգսյանը։ «Ուրիշ ֆիգուր չկա, որ զոհաբերի։ Այս խաղում հիմնական ֆիգուրը վարչապետն է, ով վատ վարչապետ է։ Իր ռեսուրսն արդեն սպառված է»,- համոզված է Ա.Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում