Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Փամփուշտները չենք օգտագործում․ իշխանության նպատակը առողջ ընդդիմություն ունենալն է

Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության և հետագայում ադրբեջանցի սպայի արտահանձնման ու պատժի կրումից ազատ արձակելու գործով վճիռը: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը և խտրականության արգելքը:

Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Արմեն Վարդանյանը, «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի այսպիսի վճիռները պարզություն են մտցնում հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ. «Կան կարծրատիպեր, որոնք արտացոլվել են ԵԽ ոչ հայանպաստ բանաձևերում: Այս վճիռը քաղաքական գործիք է, մեսիջ է՝ ուղղված միջազգային հանրությանը…»:

Արմեն Վարդանյանի գնահատմամբ՝ այս վճիռն աննախադեպ էր, որով ՄԻԵԴ-ը հաստատեց, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական մակարդակի է հասցվել. «Խաղաղ պայմաններում հայ սպային սպանելու համար հերոսի կոչում տալն աննախադեպ էր… Դիվանագիտական հարթակներում կարող ենք ՄԻԵԴ-ի վճիռն օգտագործել»:

Տիգան Ուրիխանյանը ՄԻԵԴ-ի վճիռը կարևորեց համամարդկային առումով. «Այս որոշումը ուղղված է ազգային խտրականության դեմ»:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև ԱԺ քառօրյա նիստերի օրակարգին, ինչպես նաև դիտարկմանը, որ ԱԺ-ում բովանդակային քննարկումները համեմվեցին անարդյունավետ վեճերով, այդ թվում նաև դիմակ կրել-չկրելու հարցի շուրջ: Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ այն, ինչ պարտադրվում է, պետք է պարտադիր լինի բոլորի համար, արտոնյալներ չպետք է լինեն:

Քաղաքական կյանքը տեղեկատվական պատերազմի նոր փուլում է: Անդրադառնալով շրջանառվող կեղծ տեղեկություններին՝ թե՛ կորոնավիրուսի համավարակի, թե՛ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ, Արմեն Վարդանյանը նշեց, որ ամբողջ աշխարհում իռացիոնալ տարրերը աղետների շրջանում տարածում են կեղծ լուրեր՝ տարբեր նպատակներից ելնելով. «Նաև փորձ է արվում խուճապ առաջացնել և անվստահություն ձևավորել իշխանության նկատմամբ»:

Տիգրան Ուրիխանյանը կարծիք հայտնեց, որ կեղծ տեղեկատվության դեմ ամենաարդյունավետ պայքարի տարբերակը ամենօրա ռեժիմով օբյեկտիվ և ճշմարիտ տվյալները հանրությանը ներկայացնելն է, որպեսզի ինֆորմացիոն քաղց չառաջանա և այն չբավարարվի չհիմնավորված տեղեկատվությամբ:

«Մեր իշխանության միակ հենարանը շարքային քաղաքացու վստահությունն է. մենք որևէ կերպ չենք կարող խաբել հանրությանը, որովհետև այլ ռեսուրս չունենք»,- վստահեցրեց պատգամավորը:

«Իշխանության վրա տարբեր տեսակի «կրակոցներ» են լինում, բայց մենք արժանի չենք համարում նրանց ուղղությամբ «փամփուշտներ» օգտագործել»,- ընդգծեց Տիգրան Ուրիխանյանը՝ հավելելով, որ իշխանությունը շահագրգռված է արդյունավետ, առողջ ընդդիմություն ունենալ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում