Wednesday, 28 07 2021
Կրասնոյարսկում արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրա․ կա զոհ
16:40
Աշխարհն առաջիկա 10 տարում շատ կփոխվի. Բայդեն
16:30
Տոկիո-2020. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը
16:20
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում մեկ շաբաթում աճել է 8 տոկոսով
Արգիշտի Քյարամյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր
16:00
ԱՀԿ-ն հայտնում է Դելտա շտամի տարածմամբ երկրների թվի աճի մասին
Ինչու Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ին. պարզաբանում է Ռուբեն Ռուբինյանը
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ
Ռուսաստանը ցանկանում է մի բան՝ նոյեմբերի 10-ով ստորագրված ստատուս-քվոն երկար պահպանվի
Վարանդայի շրջանում աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին ձեռնպահ մնալ այս փուլում որևէ արկածախնդիր հայտարարություն հնչեցնելուց
Բացեք քարտեզը նայեք․ մինչև Ֆրանսիան հասնի օգնության՝ Երևանն էլ չի լինի․ Դավիթ Բաբայան
ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել
Բաքվի մոտիվը. բանակցությունը կկայանա՞ ցանկացած «եղանակի»
Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները
14:55
Որակազրկել Ադրբեջանի օլիմպիական հավաքականին․ Ինչ տեղի կունենա Տոկիոյում․․․
Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբինյան
Ոստիկանական բաժիններում շարունակում են անձանց խոշտանգել, ոչինչ չի փոխվել․ Արա Ղարագյոզյան
Ասկերանի շրջանում 90 առանձնատուն կկառուցվի տեղահանված արցախցիների համար
Խոշտանգման գործերով մենք բախվում ենք համակարգային դիմադրությանը․ Մուշեղ Եկմալյան
Որոնք են հայկական դիվանագիտական գերատեսչության առաջիկա անելիքները. մանրամասնում է Ռուբինյանը
Ոստիկանական բաժնում խոշտանգում են, հետո՝ տուժողին կոնֆետ տալիս․ Արա Ղարագյոզյան
Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է․ ՊՆ
Խոշտանգմանը մասնակցած մարդը պաշտոնի բարձրացում է ստացել․ ի՞նչ արժի այդ «պագոնը»
14:27
Տոկիո-2020. Նովակ Ջոկովիչը 4-րդ շրջանում է
Ադրբեջանական դատարանը երկու հայ գերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման
Հարսանիքների և հոգեհացերի անցկացման վերահսկողությունը կխստացվի. Գամկղրելիձե
14:00
Չինաստանը ձգտում է դառնալ ռազմական և տնտեսական գերտերություն. Բայդեն
Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է Հայաստանին պաշտպանության ոլորտում աջակցելու հնարավորությանը
Հայ գերիներին սպառնում է 16 տարվա ազատազրկում

9 արդարացում. Ի՞նչ ընթացք են ունեցել Մարտի 1-ի գործերը և ովքե՞ր են եղել մեղադրական դատական ակտեր կայացրած դատավորները

ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքները և արդարացրել է Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալի:

Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է 2008 թվականի նախագահական ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերով 9 անձի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված բողոքները:

ՀՀ վճռաբեկ դատարանը ճանաչել է Արմեն Ավագյանի, Մասիս Այվազյանի, Կարեն Թարխանյանի, Դավիթ Աղայանի, Վարդան Ջհանգիրյանի, Արման Շահինյանի, Դավիթ Մաթևոսյանի, Խաչիկ Գասպարյանի և Սամվել Հարությունյանի անմեղությունը՝ նրանց  մեղսագրված արարքներում և հանցակազմի բացակայության հիմքով կարճել է նրանց վերաբերյալ քրեական գործերի վարույթները:

Մարտի 1-ի հիշյալ գործերով արդեն իսկ առկա են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռները՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, արձանագրվել են մարդու  իրավունքների էական խախտումներ՝ տվյալ գործերով կայացված մեղադրական դատական ակտերով:

Արդարացված իննյակից՝ Արմեն Ավագյանի, Դավիթ Մաթևոսյանի, Մասիս Այվազյանի գործերը քննվել են Երևանի Կենտրոն  և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ:

Արմեն Ավագյանը 2008 թվականի ապրիլի 25-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի դեմ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2008 թվականի մարտի 2-ից:

Պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել, որը քննվել է դատավոր Ա.  Դանիելյանի նախագահությամբ:

Պաշտպան Լ. Գրիգորյանը խնդրել էր բեկանել մեղադրական դատավճիռը, կարճել գործի վարույթը, Արմեն Ավագյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը:

2008 թվականի հուլիսի 14-ին վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Արմեն Ավագյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար, դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, բայց նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 1 տարի փորձաշրջան: Արմեն Ավագյանն անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

ՀՀ գլխավոր դատախազը այս գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել 2019 թվականի դեկտեմբերի 26-ին: Արմեն Ավագյանին արդարացնելու պահանջով բողոքն ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը ամբողջությամբ բավարարել է վճռաբեկ բողոքը, բեկանել է մեղադրական դատական ակտերը, Արմեն Ավագյանին արդարացրել է, քրեական գործի վարույթը՝ կարճել:

Դավիթ Մաթևոսյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Երեմ Եսոյանի կայացրած դատավճռով 2008 թվականի հունիսի 16-ին մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  316 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2008 թվականի մարտի 2-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պաշտպան Վ. Գրիգորյանը՝ պահանջելով բեկանել մեղադրական դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ:

Վերաքննիչ դատարանը Արթուր Պողոսյանի նախագահությամբ 2008 թվականի սեպտեմբերի 24-ին մերժել է վերաքննիչ բողոքը՝  առաջին ատյանի դատարանի մեղադրական դատական ակտը թողնելով անփոփոխ:

ՀՀ գլխավոր դատախազը այս գործով վճռաբեկ բողոք է բերել ու արդարացում է  պահանջել 2019 թվականի հոկտեմբերի 29-ին: Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է բողոքը՝ արդարացնելով Դավիթ Մաթևոսյանին:

Մասիս Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով:

Գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ:  2008 թվականի հունիսի 11-ին կայացվել է մեղադրական դատավճիռ, Մասիս Այվազյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է  2  տարի փորձաշրջան: Մասիս Այվազյանը կալանքից անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Մասիս Այվազյանը վերաքննիչ բողոք է բերել՝ պահանջելով բեկանել մեղադրական դատավճիռը, իր նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ:

2008 թվականի օգոստոսի 27-ին վերաքննիչ դատարանը Ա.  Դանիելյանի նախագահությամբ մերժել է վերաքննիչ բողոքը, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ:

2009 թվականի փետրվարի 20-ին Մասիս Այվազյանն ու նրա շահերի պաշտպան Մ. Շուշանյանը վճռաբեկ բողոք են ներկայացրել: 2009 թվականի մարտի 19-ին Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է:

Պաշտպան Մ. Շուշանյանի բողոքը վերաքննիչ դատարանում ստացվել է 2019 թվականի փետրվարի 21-ին: Մարդու  իրավունքների Եվրոպական դատարանի՝ Այվազյանն ընդդեմ Հայաստանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճռի լույսի ներքո պաշտպանը պահանջել է Մասիս Այվազյանի կալանքը անփոփոխ թողնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի մայիսի13-ի որոշումը բեկանել, հարուցել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին՝ նոր հանգամանքով վերանայելու վարույթ:

Բողոքը վերաքննիչ դատարանում քննվել է Վ. Ռշտունու նախագահությամբ: 2019 թվականի հունիսի 26-ին  բողոքը մերժվել է: Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Նույնիսկ Մասիս Այվազյանին արդարացնելու դեպքում որպես խափանման միջոց կալանավորման կապակցությամբ Եվրոպական դատարանի դիրքորոշումները բողոքարկվող դատական ակտերը բեկանելու հիմք չէին կարող լինել, քանի որ խափանման միջոց ընտրելու այդ որոշումները ժամանակավոր բնույթ են կրել և դրանց խախտումները, որպես կանոն, որևէ կերպ չեն ազդում գործի ելքի վրա, իսկ դրանց վերականգնման միջոցը կարող է լինել միայն խախտման փաստի արձանագրումը և վնասի հատուցումը՝ անկախ ամբաստանյալի արդարացված կամ դատապարտված լինելու հանգամանքից: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ իրավիճակը այլ կլիներ, եթե գործի քննությունը դեռ ավարտված չլիներ, և անձը, գտնվելով կալանքի տակ, շարունակեր կրել արձանագրված խախտումների հետևանքները»:

Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի բողոքը:

Այս որոշման դեմ պաշտպանը վճռաբեկ բողոք է բերել՝ պահանջելով դատական ակտի վերանայման վարույթ հարուցել: Բողոքը 2019 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մերժել է:

Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 7-ին վարույթ չի ընդունել նաև պաշտպանի բողոքը՝ վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ:

2019 թվականի դեկտեմբերի 5-ին այս գործով վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազը՝ պահանջելով արդարացնել Մասիս Այվազյանին: Այդ բողոքը բավարարվել է ամբողջությամբ, Մասիս Այվազյանը արդարացվել է:

Կարեն Թարխանյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

2008 թվականի հունիսի 10-ի դատավճռով Կարեն Թարխանյանը՝ 3-րդ խմբի հաշմանդամ, մեղավոր է ճանաչվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  225 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2008 թվականի մարտի 5-ից:

Պաշտպան Զ. Բուդաղյանը վերաքննիչ բողոք է բերել ու պահանջել է արդարացնել Կարեն Թարխանյանին: Բողոքը քննվել է Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ: 2008 թվականի հուլիսի 24-ին վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի բողոքը՝ ուժի մեջ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական դատավճիռը:

Պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը 2008 թվականի դեկտեմբերի 11-ին թողնվել է առանց քննության:

2019 թվականի մարտի 22-ին Կարեն Թարխանյանի ներկայացուցիչ  Տ. Եգորյանը վճռաբեկ բողոք է բերել՝ գործի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ: 2019 թվականի ապրիլի 8-ին Վճռաբեկ դատարանը մերժել է պաշտպանի բողոքը:

2020 թվականի փետրվարի 25-ին ստացվել է գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը՝ Կարեն Թարխանյանին արդարացնելու պահանջով:

Վճռաբեկ դատարանը բավարարել է բողոքը՝ արդարացնելով Կարեն Թարխանյանին:

Վարդան Ջհանգիրյանի գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատավճիռ է կայացրել 2009 թվականի մարտի 31-ին:

Վարդան Ջհանգիրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի  316 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 3 տարի փորձաշրջան: Խափանման միջոցը դատավճիռը կայացնելու պահին եղել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Վարդան Ջհանգիրյանի շահերի պաշտպաններ, փաստաբաններ Լ. Սահակյանը և Ե. Վարոսյանը վերաքննիչ բողոք են բերել՝ պահանջելով ամբողջությամբ կարճել գործի վարույթը:

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքը քննվել է Մ. Ռեհանյանի նախագահությամբ: 2009 թվականի հուլիսի 15-ին վերաքննիչ բողոքը  մերժվել է: Մեղադրական դատավճիռը թողնվել է անփոփոխ: Կիրառվել է 2009 թվականի հունիսի 19-ի Համաներման ակտը, Վարդան Ջհանգիրյանն ազատվել է նշանակված պատժից:

2009 թվականի սեպտեմբերի 10-ին պաշտպանների վճռաբեկ բողոքը վերադարձվել է Վճռաբեկ դատարանի կողմից:

2020 թվականի մարտի 13-ին այս գործով վճռաբեկ բողոք է բերել գլխավոր դատախազությունը՝ պահանջելով կայացնել արդարացման դատական ակտ: Վճռաբեկ դատարանը բավարարել է բողոքը՝ արդարացնելով Վարդան Ջհանգիրյանին:

Արման Շահինյանի գործը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվել է դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ:

2008 թվականի սեպտեմբերի 5-ին Արման Շահինյանը մեղավոր է ճանաչվել 316 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2008 թվականի մարտի 2-ից:

Պաշտպաններ Զ. Բուդաղյանի ու Ս. Սաֆարյանի վերաքննիչ բողոքը քննվել է Ա. Խաչատրյանի նախագահությամբ: Պաշտպանները խնդրել էին արդարացնել իրենց պաշտպանյալին, իսկ եթե մեղադրական դատավճիռը թողնվեր ուժի մեջ, խնդրել էին պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել փորձաշրջան:

2008 թվականի նոյեմբերի 7-ին վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:

2019 թվականի մարտի 20-ին վերաքննիչ բողոք է բերել Արման Շահինյանը՝ խնդրելով բեկանել իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, ճանաչել ու հռչակել իր անմեղությունը՝ հանցադեպի բացակայության հիմքով:

Բողոքը քննվել է Կ. Մարդանյանի նախագահությամբ: 2019 թվականի ապրիլի 22-ին վերաքննիչ քրեական դատարանը Արման Շահինյանի բողոքը թողել է առանց քննության: Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Արման Շահինյանը նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու բողոքը պետք է ներկայացներ Վճռաբեկ դատարան, այն ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման»:

Այս գործով գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է բերել 2019 թվականի նոյեմբերի 1-ին՝ պահանջելով արդարացնել Արման Շահինյանին: Վճռաբեկ դատարանը բավարարել է բողոքը:

Սամվել Հարությունյանի գործը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվել է Գ. Կարախանյանի նախագահությամբ:

2008 թվականի հուլիսի 3-ի դատավճռով Սամվել Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի  316 հոդվածի  1-ին մասով և դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Կիրառվել է պայմանական դատապարտություն, նշանակվել է 2 տարի փորձաշրջան: Սամվել Հարությունյանն անհապաղ ազատ է  արձակվել դատարանի դահլիճում:

Մեղադրական դատավճիռը պաշտպան Ա. Գրիգորյանը բողոքարկել է՝ պահանջելով կայացնել արդարացման դատական ակտ, կարճել քրեական գործի վարույթը:

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքը քննվել է Ա. Պողոսյանի նախագահությամբ: 2008 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական դատավճիռը թողնվել է անփոփոխ:

2019 թվականի ապրիլի 11-ին Վճռաբեկ դատարանը մերժել է վերանայման վարույթ հարուցելու բողոքը:

2019 թվականի դեկտեմբերի 5-ին վճռաբեկ բողոք է բերել գլխավոր դատախազը՝ Սամվել Հարությունյանին արդարացնելու պահանջով: Վճռաբեկ դատարանը բավարարել է բողոքը՝ արդարացնելով Սամվել Հարությունյանին:

Դավիթ Աղայանի գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Կ. Ղազարյանի նախագահությամբ:

2008 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով Դավիթ Աղայանը՝ ֆիզիկապես վատառողջ, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին և 225 հոդվածի 2-րդ մասերով ու վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի իրական ազատազրկման: Պատժի սկիզբը՝  2008 թվականի մայիսի 5-ից:

Պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ արդարացման պահանջով, քննվել է Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ: Բողոքի քննության ընթացքում պաշտպաններ Վ. Էլբակյանի, Կ. Ղազարյանի, Վ. Զուռնաչյանի միջնորդությամբ Դավիթ Աղայանի նկատմամբ նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ Դավիթ Աղայանի առողջական վիճակը գնահատվել է «բավարար»:

2008 թվականի դեկտեմբերի 12-ին վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ մեղադրական դատավճիռն ու 5   տարի ազատազրկման ձևով պատիժը թողնելով անփոփոխ:

Այս գործով գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել 2019 թվականի դեկտեմբերի 26-ին: Վճռաբեկ դատարանը բավարարել է բողոքը՝ արդարացնելով Դավիթ Աղայանին:

Խաչիկ Գասպարյանի գործը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվել է Գ. Ավետիսյանի նախագահությամբ:

2008 թվականի հունիսի 4-ին 2-րդ խմբի ցմահ հաշմանդամ Խաչիկ Գասպարյանը՝ երեք երեխաների հայր, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 2 տարի ազատազրկման, կիրառվել է պայմանական դատապարտություն, նշանակվել է 1 տարի 6 ամիս փորձաշրջան: Խաչիկ Գասպարյանը կալանքից ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Խաչիկ Գասպարյանը վերաքննիչ բողոք է բերել՝ խնդրելով գործի վարույթը կարճել, դադարեցնել իր քրեական հետապնդումը:

Բողոքը վերաքննիչ քրեական դատարանում քննվել է Ա. Հովհաննիսյանի նախագահությամբ: Վերաքննիչ դատարանը 2008 թվականի սեպտեմբերի 30-ին մերժել է վերաքննիչ բողոքը՝ մեղադրական դատավճիռը թողնելով անփոփոխ:

2019 թվականի ապրիլի 12-ին Վճռաբեկ դատարանը մերժել է գործի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ վճռաբեկ բողոքը:

2019 թվականի հոկտեմբերի 29-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել գլխավոր դատախազությունը՝ արդարացման պահանջով: Նույն պահանջով բողոք է ներկայացրել նաև Խաչիկ Գասպարյանը: Վճռաբեկ դատարանը բավարարել է բողոքները՝ արդարացնելով Խաչիկ Գասպարյանին:

Մարտի 1-ի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանի գործով Վճռաբեկ դատարանը մասնակի է բավարարել ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը, բեկանել է կայացված դատական ակտերը եւ որոշել է քրեական գործն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2008 թվականի հուլիսի 14 -ին Երևանի քրեական դատարանը Ա. Ազարյանի նախագահությամբ Արամ Բարեղամյանին արդարացրել  էր զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով՝ հանցակազմի բացակայության հիմքով: Արամ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, վերջին հաշվով  Բարեղամյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2008 թվականի մարտի 7-ից:

Պաշտպան Հ. Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը՝ արդարացման դատական ակտ կայացնելու պահանջով, վերաքննիչ դատարանում քննվել էր Հ. Տեր-Ադամյանի նախագահությամբ: 2008 թվականի հոկտեմբերի 3-ին վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր պաշտպանի բողոքը՝ Երևանի քրեական դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:

Վճռաբեկ դատարանը 2009 թվականի մայիսի 7-ին,  2011 թվականի մարտի 4-ին և 2019 թվականի մարտի 25-ին վերադարձրել էր այս գործով ներկայացված վճռաբեկ բողոքները:

Վճռաբեկ դատարանը քննության է առել գլխավոր դատախազության բողոքը՝ արդարացման դատական ակտ կայացնելու պահանջով, սակայն այս գործով բողոքը բավարարվել է մասնակիորեն, Արամ Բարեղամյանի գործը նոր քննության է ուղարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում