«Առաջին լրատվական»-ը հարցախույզ է իրականացրել Երևանի փողոցներում՝ ճշտելու՝ արդյո՞ք կառավարությունը այս իրավիճակում պետք է նորից գնա արտակարգ դրության խստացման, պետությունը պե՞տք է հատու միջոցների դիմի թե՞ ոչ։
«Ինձ թվում է՝ պետք է խստացվի, մեր ժողովրդին մի քիչ ուշ է հասնում, պետք է դիմակ կրել անվտանգության համար, կամ դու չվարակես, կամ ուրիշը քեզ չվարակի։ Ընդհանրապես տարիքով մարդիկ պարտաճանաչ են»,-ասաց քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ պետք է մարդկանց ստիպել պահպանել կանոնները։