Լուրեր
Արտագնա աշխատանքի մեկնողներին նոր հնարավորություն է տրվում․ ինչպես են մարզպետները պայքարում համավարակի դեմ
  • 21:40
  • 2020-05-26
  • Դիտումներ՝ *

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել մարզերում, ի՞նչ խնդիրներ են առաջացել և խնդիրների լուծման ու հաղթահարման ի՞նչ ճանապարհներ կան. այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ:

Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի 30 համայնքում կան վարակակիրներ: 409 վարակակիրներից ավելի քան 200-ը բուժում են ստացել և վերադարձել ընտանիք, մյուսներից մի մասը բուժում է ստանում բժշկական հաստատություններում, մյուս մասը ինքնամեկուսացված է:

Համբարձում Մաթևոսյանի տեղեկացմամբ՝ Արմավիրի մարզում կա 488 վարակակիր, 350 անձ ինքնամեկուսացված է:

Մարզպետների հավաստմամբ՝ համավարակի տարածումը կանխարգելելու նխատակով մշակվում են նոր վարքականոններ և իրականացվում են միջոցառումներ: «Մարզում գործընթացը կարգավորվում է Հակահամաճարակային շտաբի հատուկ հանձնաժողովի միջոցով, որի ղեկավարը մարզպետն է, կարևորագույն աշխատանքներ են իրականացնում ուժային կառույցները, ՏԻՄ-երը,- նշեց Համաբարձում Մաթևոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *