Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ նոր Հայաստանում կան նաև բացասական երևույթներ:
«Այդպիսի երևույթներից է խոսքի ազատության տակ սեփական լկտի պահելաձևը և հայհոյախառն սադրանքները քողարկելը: Անձը մի վայրկյանում չակերտավոր քաղտեխնոլոգից վերածվում է չակերտավոր համաճարակաբանի և նույն արագությամբ վերածվում դատաիրավական բարեփոխումների չակերտավոր փորձագետի: Իսկ ինչու չակերտավոր` որովհետև անձն իրականում ոչ չակերտավոր անգրագետ է»,- հայտարարեց նա:
Նա հիշեցրեց, թե արդարադատության նախարարը ինչ բարեփոխումներէ կատարել և ասաց. «Մի փորձեք թվալ ավելի հեղափոխական, քան այն անձինք, ովքեր 2018-ին վտանգելով սեփական կյանքը` հանուն վաղվա Հայաստանի ընկնում էին նռնակների տակ: Ձեր այդ ճիգերը պարզապես ծիծաղելի են»:
Մանրամասները՝ տեսանյութում: