Ֆրանսիական դեղամիջոցների գործակալությունը մտադիր է դադարեցնել հիդրոքսիքլորոխինի՝ որպես կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի փորձարկումները: Այս մասին ասվում է գործակալության՝ երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ՝ գրում է tass.ru-ն:
«Որպես նախազգուշական միջոց մենք գործարկեցինք մի ընթացակարգ՝ դադարեցնելու Ֆրանսիայում հիվանդների ընդգրկումը կլինիկական հետազոտություններում», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Ավելին, հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ « հիդրոքսիքլորոխինային բուժում անցնող հիվանդները, որպես այդ փորձարկումների մաս, կկարողանան շարունակել ընթացքը մինչև արձանագրության ավարտը»: Ըստ իշխանությունների՝ Ֆրանսիայում ներկայում ընթանում են ընդհանուր առմամբ 16 նման կլինիկական փորձարկումներ: