Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյւանը հայտարարեց, որ վերջին զարգացումները մեզ կարող են կանգնեցնել կոտրած տաշտակի առաջ: Նրա խոսքով` դրա համար կա երեք պատճառ:
«Ոստիկանությունում խորքային բարեփոխումներ չեն եղել: Համակարգում կա անհամերաշխություն, ինչը բնական է, քանի որ երկրում կա դավաճանի և նվիրյալի քարոզչություն»,- նշեց Անի Սամսոնյանը:
Նրա խոսքով` եթե ընդդիմադիր պատգամավորին իշխանության պատգամավորները ԱԺ-ում կարող են հարվածել կողքից, հետևից, դիմացից, ապա ոստիկանությունում, ինչու ոչ, բերման ենթարկված քաղաքացուն կարող են մի հատ էլ հարվածել:
Մանրամասները՝ տեսանյութում: