Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը իր ելույթում անդրադարձավ 102 տարի առաջ ստեղծված հայկական պետականությանը և ասաց. «Մենք հնարավորություն ունենք վերաիմաստավորելու մեր արժեքները, մեր ընկալումները հասարակական կյանքի և պետականության վերաբերյալ»:
Նա հարց բարձրացրեց. «Բայց արդյոք մենք ամեն ինչ արել ենք հզոր պետականություն ունենալու համար: Մենք շատ թերություններ ենք թույլ տվել և թույլ տալիս. փոխանակ նայենք ապագային, անընդհատ նայում ենք միմյանց ու փորձում ենք միմյանց մեջ թշնամի փնտրել: Պետք է մեր ձեռքում կենտրոնացած իշխանությամբ չարբենանք»:
Տարոն Սիմոնյանի խոսքով` չկա ավելի մեծ հայրենասիրություն, քան օրինապահությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում: