Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը, անդրադառնալով Սյունիքի դեպքերին, ասաց. «Տպավորություն է, որ պետությունը իր ողջ ռեպրեսիվ մեխանիզմով հարձակվել է մարդկանց վրա, և ձերբակալությունները անտեղի են»:
«Սյունիքում տեղի է ունեցել հանցագործություն, և կատարվել են ձերբակալություններ: Մնացածը տեսել եք ուղիղ եթերում: Սյունիքում անպատժելիության էջը անվերադարձ փակված է, և որևէ նշանակություն չունի, թե տվյալ անձը ինչ կարողության է տիրապետում, ինչ գլխի չափ ունի, ով է կանգնած իր հետևում: Բոլորը պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ»,- հավելեց նա:
Պատգամավորի խոսքով` եթե անմեղ մարդկանց նկատմամբ տեղի ունեցած լինի բռնություն, կհետևեն քայլեր: Տիգրան Կարապետյանը սյունեցիներին նաև կոչ արեց չտրվել որևէ խմբակի շահերին:
Մանրամասները՝ տեսանյութում: