Tuesday, 16 04 2024
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»

COVID-19. ԱՄՆ-ում մահերի թիվը մոտենում է 100 հազարի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 617 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 348 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 393 հազար 538 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 708 հազար 265 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 99 հազար 847 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 376 հազար 669-ի, մահերինը՝ 23 հազար 522-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 362 հազար 342 մարդ: Վերջին մեկ օրում 8 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 3 հազար 807-ը:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 282 հազար 480 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 837:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 261 հազար 184 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 914: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 230 հազար 158, մահերինը՝ 32 հազար 877: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 182 հազար 942 է, մահացածներինը՝ 28 հազար 432:

Գերմանիայում 180 հազար 830 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 433 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 157 հազար 814-ի, մահացածներինը՝ 4 հազար 369-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 147 հազար 144-ի: Վարակի հետևանքով մահացել է 4 հազար 197 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Իրանը 139 հազար 511 ընդհանուր դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 508:

Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 123 հազար 979 ընդհանուր դեպքով, Կանադան՝ 85 հազար 711 դեպքով: Կանադան վարակվածների թվով շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 82 հազար 992 է: Օրեր առաջ Չինաստանում վրակի նոր դեպք չէր գրանցվել, իսկ այսօրվա տվյալների համաձայն, վարակի 7 նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 732-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 47 հազար 207, մահերինը՝ 28: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 31 հազար 086 է, մահացածներինը՝ 253:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 22 հազար 575-ի, մահացածներինը՝ 172-ի: Եգիպտոսում 17 հազար 967 հաստատված դեպք կա, մահացել է 783 մարդ: Իրաքում գրանցվել է 4 հազար 632 վարակվածության, 163 մահվան դեպք: Լիբանանում կա 1140 վարակի հաստատված դեպք:

Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 121-ի: Մահացել է 4 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը մահացել է կորոնավիրոսի հետևանքով

Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը՝ 68-ամյա Վլադիմիր Լոպուխինը կորոնավիրուսի հետևանքով մահացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Վլադիմիր Լուպուխինի ընկերը՝ գրող Դենիս Դրագունսկին: «Այսօր կորոնավիրուսի հետևանքով 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է իմ վաղեմի ու լավ ընկեր Վլադիմիր Լոպուխինը՝ մարդ, ում պարտական եմ»,-գրել է նա:

Վլադիմիր Լոպուխինը 1991-1992 թվականներին եղել է ՌԴ վառելիքի և էներգետիկայի առաջին նախարարը Բորիս Ելցինի նախագահության ժամանակ: Հետագայում նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել բանկերում և կոմերցիոն ընկերություններում:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 362 հազար 342 է, մահացածներինը՝ 3 հազար 807: Ապաքինվել է 131 հազար 129 մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում