Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Վանեցյանն ու Միքայել Մինասյանը միասին են, ուղղորդվում են նույն կենտրոնից, այդ կենտրոնը Ռուսաստանն է

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին ՀՔԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե Վանեցյանի միջոցով վարչապետ Փաշինյանն իրեն գործարք է առաջարկել։ Վանեցյանն ասել էր, որ քրեական գործ է հարուցված և պետք է սպասել քննությանը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ ինքը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է այդ տեղեկությունը։

Դիտարկմանը, թե ինչպես եղավ, որ ձեր և Միքայել Մինասյանի ցանկությունները վարչապետի փոփոխության հետ կապված համընկան, նա պատասխանեց. «Վարչապետի հրաժարականի մասին, եթե ուշադիր հետևել եք իմ հարցազրույցներին, առաջինը խոսել եմ ես, և հիմա, երբ արդեն բոլորն են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել։ Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքերով՝ Վանեցյանի վերջին հարցազրույցները և գործողությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ինքն ու Միքայել Մինասյանը այժմ միասին են գործում։ «Ե՛վ հայտարարությունները, մեսիջներն են նույնությամբ համընկնում, և՛ Վանեցյանը Միքայել Մինասյանին պատկանող ԶԼՄ-ների ցանկալի հյուրն է, այդ ԶԼՄ-ները նրան մշտապես առաջ են մղում։ Ակնհայտ է, որ այդ երկուսը միասին գործում են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության, և որևէ x պահի հնարավոր է, որ այդ կապը բացահայտ կդառնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Քաղաքագետի խոսքերով՝ և՛ Վանեցյանը, և՛ Միքայել Մինասյանը կառավարվում, ուղղորդվում են ռուսական կենտրոնի, ռուսական կողմից։ «Հիշենք, որ ամիսներ առաջ Միքայել Մինասյանը Մոսկվային սիրաշահող մեծ հոդված էր գրել ռուսական մամուլում և փորձում էր այդտեղ Հայաստանի դաշնակցային դերը բացատրել Ռուսաստանին և սեր էր խոստովանում Կրեմլին։ Ներկայումս ակնհայտ է, որ Միքայել Մինասյանը գործում է Կրեմլի շահերին համահունչ։ Ինչ վերաբերում է Վանեցյանին, ապա նա երբեք էլ իրեն չի դիրքավորել որպես արևմտամետ՝ ի տարբերություն Միքայել Մինասյանի, որը ժամանակին այդպիսի միֆ էր ստեղծել հանրության շրջանում, որ ինքն արևմտամետ է։ Միքայել Մինասյանի ռևերանսները որոշակիորեն զարմանալի են, բայց ներկայումս ակնհայտ է, որ նա պրոռուսական գծի մեջ է»,- ասաց Վարդանյանը։

Քաղաքագետի խոսքերով՝ տարբեր սցենարներ կարող են լինել Վանեցյանի ու Միքայել Մինասյանի մոտ, բայց ակնհայտ է, որ նրանք ինչ-որ պահի միավորվելու են, բայց առայժմ այդ երկուսը տարբեր վեկտորներից գրոհ են սկսել իշխանության վրա։ «Իսկ թե ապագայի հետ կապված ինչպիսի պայմանավորվածություն ունեն, այս պահին այդքան էլ տեսանելի չէ։ Կարծում եմ՝ քաղաքական զարգացումներից է կախված նրանց գործողությունները։ Բայց այս պահին ակնհայտ է, որ Միքայել Մինասյանը չի կարող վերադառնալ Հայաստան և հրապարակային գործունեություն ծավալել։ Հետևաբար՝ այս փուլում նա գործելու է Արթուր Վանեցյանի թիկունքից։ Բացառված չէ, որ Մինասյանը փորձում է Վանեցյանին բերել իշխանության, որը կարող է լինել իր փրկությունը, իր դեմ հարուցված քրեական գործերը վերացնելու ճանապարհը։ Տարբերակները, սցենարները մի քանիսը կարող են լինել, գործողությունները կարող են տարբեր լինել, բայց նպատակը մեկն է, որին նրանք երկուսով են լծվել ներկայումս և միասնաբար են գործում»,- եզրափակեց Վարդանյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ ամեն ինչ արդեն ակնհայտ է, որ Վանեցյանն ու Միքայել Մինասյանը ուղղորդվում են նույն կենտրոնից, այդ կենտրոնը Ռուսաստանն է։ «Փաստն այն է, որ այդ մարդիկ, որքանով էլ որ իրար հետ կապված են, այդ մարդիկ նույն օրակարգն են սպասարկում, և այդ օրակարգն է մաքսիմալ վնասել Հայաստանի Հանրապետությունը։ Ընդ որում, այդ ամենն անել այնպես, որ, իբրև թե, դա ներհայաստանյան հարց է։ Ռուսաստանը դա ֆորմալ առումով անում է հայերի ձեռքերով։ Կարճ ասաց՝ տեղի է ունենում այն, ինչ արդեն իսկ եղել է ու ինչին ականատես ենք եղել 1920 թվականին։ Հայրենիքի զգացում կորցրած տարրն այսօր՝ որպես բութ գործիք, օգտագործվում է Հայաստանի դեմ»,- ընդգծեց Մեհրաբյանը։

Նա պատահական չի համարում նաև այն հանգամանքը, որ Վանեցյանը շրջում է ռուսական պետհամարանիշներով շքեղ մեքենայով։ Այդ ավտոմեքենան, հիշեցնենք, սկսեց Վանեցյանին սպասարկել, երբ նա ԱԱԾ տնօրեն նշանակվեց, այդ ժամանակ ԱԱԾ-ից պարզաբանել էին, որ ավտոմեքենան անհատույց և անժամկետ տնօրինման իրավունքով Վանեցյանին է նվիրել այն ընկերությունը, որի սեփականատերը Վանեցյանի գործարար հայրն է։ Այդ ժամանակ ավտոմեքենայի վրա տեղադրված էին ԱԱԾ-ին սպասարկող պետական համարանիշներ։ Պաշտոնանկությունից հետո, երբ Վանեցյանը սկսեց հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, մեքենայի վրա հայտնվեցին ռուսական պետհամարանիշներ։ Մեհրաբյանի խոսքերով՝ «ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ լրացուցիչ ասելիք չկա»։ «Այստեղ ուղղակի ակնհայտ է մարդկանց մտահղացումները, այդ մարդկանց ակնկալիքները և դրանց պատճառները»,- եզրափակեն քաղաքագետը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում