Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հայտարարեց. «Պարբերաբար ծաղրել այս կամ այն քննադատության համար, կարծում եմ` լավագույն տարբերակը չէ համավարակի կանխարգելման համար: Ուղղակի հաշտվեք` մենք խորհրդարանի նիստերի դահլիճում ձեզ հետ լինելու ենք անհամաձայն, դրսևորելու ենք տարաձայնություն և ահազանգելու ենք բոլոր այն խնդիրների մասին, որոնց մասին լռելու եք դուք»:
Նրա խոսքով` արդեն ծիծաղելիորեն հոգնեցուցիչ են միքայելմինասյանական ուժերի մեջ իրենց ներկայացնելու մեղադրանքները. «Նոր բան մտածեք: Նման մեղադրանք ներկայացնող ցանկացած անձ չապացուցելու դեպքում համարվելու է տարրական սուտ մատնիչ»:
Մանրամասները՝ տեսանյութում: