Իրաքի հակաահաբեկչական ծառայությունը հայտարարել է երկրում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մասնաճյուղի առաջնորդին վերացնելու մասին:
Ըստ իրաքյան INA լրատվական գործակալության՝ «Իրաքում ԴԱԻՇ-ի վալի (խմբապետ) Մուաթազ ալ-Ջաբուրին վերացվել է երկրի հակաահաբեկչական ուժերի գործողության ընթացքում»: Ալ-Ջաբուրին, ըստ անվտանգության աշխատակիցների, եղել է նաև ԴԱԻՇ-ի առաջնորդի օգնական։