Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։ Վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Վճռում ասվում է, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ ենթադրյալ պնդումները։ Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ՝ արված ծախսերի համար։ ՄԻԵԴ-ը Հունգարիայի հետ կապված խախտում չի արձանագրել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ: