Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադարձավ միջադեպին, ըստ որի` մի կին երեխաներին սեռական դաստիարակության մասին ինչ-որ գրքեր է բաժանել:
Հարցին չի տիրապետում ԿԳՄՍՆ-ն: «Պետք է պարզել, թե ովքեր են կանգնած այս քայլի հետևում: Մեզ համար թեման փակված չէ այնքան ժամանակ, քանի դեռ մեր ընտանեկան արժեքների վրա որոշ մարդիկ փորձում են ոտքերը սրբել»:
Նրա խոսքով` եթե պատկան մարմինները չլուծեն այս խնդիրը, ապա բորբոքված ծնողների հաշվեհարդարի դեպքում հետևանքներն ավելի ծանր կլինեն:
Մանրամասները՝ տեսանյութում: