Վրաստանի իշխանությունները վերանայել են ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գործող պայմանագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրտավային:
Նա նշել է, որ աճող մրցակցությունը, ինչպես նաև աշխարհում նավթի գների անկումը, կնպաստեն գազի գների իջեցմանը:
Այս կապակցությամբ, նախարարի խոսքով, վրացական և ռուսական կողմերը պայմանավորվել են ներմուծվող գազի գինը իջեցնել մոտ 15% -ով:
Տուրտավան կոնկրետ թվեր չի նշել՝ «հիմնվելով առևտրային գաղտնիքների վրա»: