Ես հիշում եմ, որ Վահագն Հովակիմյանն ասում էր, թե Վենետիկի հանձնաժողովի նախագահը ադամանդակուռ կաշառք է ստացել, հիմա կամ պետք է քրեական գործ հարուցվի սուտ մատնության համար, կամ էլ Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը դատվեն կաշառքն ստանալու ու կաշառք տալու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ կողմ կլիներ, եթե Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորվեին, լիներ գերագույն դատարան՝ մի քանի պալատներով։
«Դա ամերիկյան համակարգին կնմանվեր, սակայն այդ առաջարկն այն ժամանակ մերժեցին, հիմա սահմանադրական հանձնաժողովում Տարոն Սիմոնյանը նորից ներկայացրել է»: