Լուրեր
Համայնքների մեծ մասը չունի գլխավոր հատակագիծ. Սուրեն Պապիկյանը՝ Միքայել Մելքումյանին
  • 15:11
  • 2020-05-26
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Հողային օրենսգրքում փոփոխություն և լացում կատարելու մասին հարցը:

«Երկու գերատեսչությունների` Կադաստրի և Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարները համարյա կիսահայհոյանքներով իրար հետ խոսեցին, երկուսն էլ հիմա չեն աշխատում: Այսինքն` միջգերատեսչական կոմֆորտացիան դեռևս հաղթահարված չէ»,- դիմելով տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին` ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Սուրեն Պապիկյանը խնդիրների մեծ հատվածը կապում է այն հանգամանքի հետ, որ համայնքների մեծ մասը չունի գլխավոր հատակագիծ. «Համայնքների միավորումը լուծելու է նաև այս խնդիրը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *