Երեքշաբթի օրն ամբողջովին դադարեցվել էր Ռուսաստանից Եվրոպա գազի տարանցումն անդրազգային «Յամալ-Եվրոպա» գազատարով:
Գերմանական Gascade ընկերությունը հայտնում է, որ գազի տարանցման ծավալները լեհ-գերմանական սահմանի Մալնով կետի մոտակայքում անկում են գրանցել դեռեւս հանգստյան օրերին, իսկ երեքշաբթի առավոտյան 08: 00-09: 00-ին ցուցանիշները հասել են զրոյի:
Փաստն այն է, որ դեռեւս մայիսի 17-ին ավարտվել է «Յամալ-Եվրոպա» մայրուղու լեհական հատվածով ռուսական գազի փոխադրման պայմանագիրը: Խողովակի հզորությունը բաշխվել է աճուրդներում: Երեքշաբթի օրվա դրությամբ գնվել է կարողությունների միայն 3,8%-ը:
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ հունիսին տարանցիկ խողովակի հզորությունն արդեն ձեռք է բերվել 93% -ով: