Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է համայնքներում ընտրությունների համամասնական ընտրակարգին անցնելու մասին հարցը:
«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանն անդրադարձավ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի հրապարակած վճռին և ասաց. «Արձանագրվեց, որ Ադրբեջանը ոչ միայն իր սպայի միջոցով խախտել է մարդու կյանքի իրավունքը, այլև փաստվեց Ադրբեջանի հայատյացությունը»:
Խոսելով նախագծի մասին` պատգամավորը շատ կարևորեց բոնուսների չեղարկումը:
Մանրամասները՝ տեսանյութում: