Լուրեր
Պարոն Պապիկյան, կարող եք զսպել ձեր ախորժակը և ձեր մարզպետների իշխանությունը. Անի Սամսոնյան
  • 14:36
  • 2020-05-26
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է համայնքներում ընտրությունների համամասնական ընտրակարգին անցնելու մասին հարցը:

«Հայաստանում ՏԻՄ համակարգը չի կայանում»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով` այս նախագծով սկիզբ է դրվում  քաղաքական պատասխանատվության. «Սա հիանալի հնարավորություն է, որ կուսակցություններն աշխատեն նաև այլ համայնքներում»:

Պատգամավորը ընդգծեց, որ օրենքով ամրագրելը այս աշխատանքի ընդամենը 1 տոկոսն է, մնացածը պետք է լինի քաղաքական ուժերին չխոչընդոտելու քաղաքական կամքը. «Նախկինում  ստեղծվում էր վախի մթնոլորտ, և որևէ քաղաքական ուժ չէր կարողանում հասնել հաջողության: Պարոն Պապիկյան, ես կարծում եմ` դուք կարող եք զսպել ձեր ախորժակը և զսպել ձեր մարզպետների իշխանությունը, որպեսզի ինքնիրավչությամբ չզբաղվեն մարզերում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *