Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է համայնքներում ընտրությունների համամասնական ընտրակարգին անցնելու մասին հարցը:
«Համայնքների կառավարման մեջ վերահսկողություն են ունենալու բնակիչները, ավագանին և քաղաքական թիմը»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Նրա խոսքով` կուսակցություններն են իրականացնելու համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված անձի վերահսկողությունը:
Պատգամավորը, խոսելով դիմակների մասին, ասաց. «Շատերին կոչ ենք անում կրել դիմակներ, իսկ շատերի մոտ դիմակների պատռման գործընթաց է սկսվել»:
Վիկտոր Ենգիբարյանը կոչ արեց մանիպուլյատիվ, կեղծ լուրերով չնպաստել այս անտեսանելի չարիքի տարածմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: