Իսպանական Իբիցա կղզի են ներխուժել սովորական մոծակներ, ինչպես նաեւ Aedes albopictus տեսակի մոծակներ, որոնք տարբեր տեսակի վիրուսներ են տարածում, ներառյալ մլակային տենդը, դեղին տենդը եւ Զիկա տենդը: Այս մասին գրում է The Sun-ը:
Ներկայումս կղզում մոծակների քանակությունը չորս անգամ ավելի է, քան նախորդ տարիներին:
Տեղի բնապահպանական վարչությունը կարծում է, որ մոծակները կարող էին բազմանալ լողավազաններում, որոնք կարանտինային միջոցառումների պատճառով պատշաճ կերպով չեն աղտահանվել:
Տեղական իշխանությունները դիմել են համաքաղաքացիներին այս խնդրի լուծման գործում համագործակցության համար, իսկ լողավազանների սեփականատերերին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում գործարկել լողավազանների մաքրման համակարգերը: