Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սամվել Բաբայանին նույնիսկ զագսի վարիչի պաշտոն չպետք է տան, բլեֆներով կվերցնի ամբողջ իշխանությունը. Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, երեկ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Սամվել  Բաբայանի քաղաքական ուժերի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին, ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել։

-Մի քիչ ավելի հեռվից գամ։ Այս խորհրդարանում չկա որևէ ընդդիմադիր ուժ։ Քաղաքական այն ուժերը, որոնք մտել են խորհրդարան՝ չունեն ընդդիմադիր կեցվածք, պատմություն ու ծրագրեր։ Նրանք բախտախնդիր ձևով խաբել են ժողովրդին, դա նրանց հաջողվել է։ Որևէ սկզբունք չունեն, միայն մեկ նպատակ՝ ցանկացած ճանապարհով մտնել խորհրդարան։ Բոլոր ուժերը կամ եղել են նախկին իշխանությունները կամ նրանց սպասարկուները։ Սամվել Բաբայանը նրանցից մեկն է, իհարկե նա իր ամբիցիաները չի թաքցրել, բայց պատրաստ է  ամեն ինչ անել, որպեսզի որևէ մի պաշտոն ստանա ու լինի իշխանության մեջ։ Փաստորեն խորհրդարանում այսօր բոլոր նախկին ու ներկա իշխանավորներն են։ Որևէ արտառոց բան չկա, պարզապես նրանք չկարողացան պահել իրենց ընդդիմադիր դեմքը, դիմակն արագ կերպով հանեցին։ Գոնե դրական է , որ արագ հանեցին։ Բայց շատերն այսօր Սամվել Բաբայանից երես են թեքում, քիչ է  մնում իմ վրա բարդեն՝ ես միշտ էլ ասել եմ, որ Մասիսն ու Սամվել Բաբայանը խաբում են ժողովրդին։ Հիմա բոլորն են դա ասում, կարծես թե նոր են համոզվել։

-Իսկ Սամվել Բաբայանի՝ բարձր պաշտոն ստանալը ի՞նչ իրավիճակ կարող է ստեղծել Արցախում։ Գիտենք, որ նույն Արայիկ Հարությունյանի թիմից շատերը դեմ են դրան։

Չեմ կարծում, թե իրեն շատ բարձր պաշտոն կտան։ Համոզված եմ, որ Արայիկ Հարությունյանը գիտի՝ նույնիսկ եթե Սամվել Բաբայանին տան զագսի վարիչի պաշտոն, նա բլեֆներով կվերցնի մոտակա զինկոմիսարիատի ղեկավարի պաշտոնը, հետո այդպես կամաց-կամաց ամբողջ իշխանությունը կվերցնի՝ ինչպես դա արեց 90-ականներին։ Կարծում եմ Արայիկն էլ գիտի այդ մասին ու նույնիսկ զագսի վարիչի պաշտոն չպետք է տա։Սամվել Բաբայանը պետք է անպայման ձգտի պաշտոն վերցնել՝ կամ իր կամ իր համախոհների համար, որ շարունակի իր բլեֆը։ Նրա կողմնակիցների մեծ մասը այն մարդիկ են, որոնք նախկինում անսահամանափակ իշխանություն ու լիազորություններ ունեին, արտոնյալ են։ Այդ կարգի մարդիկ խաբել են, ներակայացել են ազգային հերոս դասագրքերում, նկարներ կպցրել։ Որևէ մեկը չի ասում, որ նախագահի նկատմամբ մահափորձ է կատարել, տեռորիստի պիտակը հանել են վրայից։

-Հենց այդպիսի կարծիք է շրջանառվում այս օրերին. Մարդ, ով  մեղադրվել է  նախագահի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ,ինչքան էլ հայրենիքին ծառայություններ մատուցած լինի,  իրավունք չունի այժմ բարձր պաշտոն զբաղեցնել։

-Թղթով հայրենիքի նկատմամբ շատերն են ծառայություն մատուցել, բայց իրականության մեջ ունե՞ն։ Շատերն ունեն, բայց այժմ ժողովրդի աչքի փուշն են, քանի այդպիսի «հերոսական ճանապարհ» անցածներ ունենք, որոնք իրականում ոչ մի ճանապարհ  էլ չեն անցել։ Մարդը եթե կեղտ է, կեղտ է եղել նաև անցյալում։ Մարդու ծառայությունը պետք է հարգանքով լինի, մարդը եթե  երբևէ եղել  է տեռորիստ, միշտ էլ տեռորիստ է լինելու։ Իսկ ովքեր՞ են կատարել Արցախում 90-ականներին սպանություններ։ Ես միակ մարդն եմ, որ ասում եմ՝ առանց Սամվել Բաբայանի չի եղել։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում