Լուրեր
Նախագիծ բերեք, որ նիստի ժամանակ ինչ շորով, լեզվով ուզեք հարց տաք. քաղաքապետը` Խաժակյանին
  • 12:39
  • 2020-05-26
  • Դիտումներ՝ *

Օրակարգից դուրս տարբեր թեմաներին անդրադառնալու միտումը պայմանավորված է նրանով, որ այլ ավելի հարմար քննարկման հարթակներ դուք չեք ստեղծել, դրա համար մեզ հուսզող հարցերը մենք բարձրաձայնում ենք այստեղ: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիտում իր ելույթում նշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ դիմելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Վերջինս միջամտեց ասելով. «Այդ հարթակը դուք ինքներդ ձեզ համար կարող եք ստեղծել: Ավագանին կարող է նխագիծ բերել, սահմանել եւ մեկի տեղը հազար հատ հարթակ ստեղծել: Դա լրիվ ձեր ձեռքն է: Դա էլ մենք պետք է անե՞նք: Ավագանու ցանկացած անդամ կարող է բերել նախագիծ, որ ասի՝ գիտե՞ք ինչ կա, ավագանու նիստի ժամանակ որ պահին, ավագանու որ անդամն ուզեց, ինչ շորով ուզեց, ինչ տեսքով ուզեց, ինչ լեզվով ուզեց, ինչ հարց ուզի կարա տա, ինչ պատասխան ուզի, կարա ստանա: Դա բերենք ստեղ քվեարկենք, ինչ ուզենք անենք, սաղ ձեր ձեռքերում է: Կոնկրետ ձեզ, պարոն Խաժակյան»:

  • Դիտումներ՝ *