Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն գործ է հարուցել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի զրույցի գաղտնալսման առթիվ։ Այս մասին տեղեկացնում են երկրի իրավապահ մարմինների աղբյուրները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը աուդիոձայնագրություն է հրապարակել, որում, ենթադրվում է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը այդ ժամանակ Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Պյոտր Պորոշենկոյին 1 միլիարդ դոլար է առաջարկում՝ գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնանկության դիմաց։
«Գերատեսչությունը կհետաքննի Պորոշենկոյի աշխատասենյակում իրականացված գաղտնալսման գործը»,- նշված է հաղորդագրության մեջ։