Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը:
«Պարոն Մարուքյան, կարող եք պաշտպանել այլ երկրների թեկնածուներին զեկուցելու համար»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Նա որոշեց պատմել մի աբսուրդի մասին. «Խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարը այն պայմաններում, երբ օրական կորոնավիրուսի 400 դեպք է գրանցվում, երբ 6 մահ է գրանցվում, էս մարդը եկել է ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար: Սա խայտառակություն է: Վաղը կարող է ասել, որ դիմակ են կրել տալիս, որ լռեցնեն ընդդիմությանը: Համաճարակից հետո պարոն Մարուքյանը հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»:
Մանրամասները՝ տեսանյութում: