Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Հակաքարոզչության ուժը. որտեղ փնտրել ներքաղաքական հետևանքը

Չափազանց հստակ է, որ Հայաստանի նախկին իշխող համակարգը ներկայացնող ամենատարբեր խմբեր և ուժեր, այդ թվում՝ այնպիսիք, որ հեղափոխությունից առաջ լինելով մեկ համակարգում, պայքարում էին նաև միմյանց դեմ, այժմ քարոզչական կամ հակաքարոզչական միասնական պայքար են մղում նոր իշխանության դեմ: Այդ պայքարում ակնհայտորեն խտրություն չի դրվում միջոցների մեջ, կիրառվում է պատեհ ու անպատեհ, հարմար ու անհարմար, պետական շահին հակասող, բարոյական և անբարո ամեն առիթ, հնարավորություն, գործիք: Ընթանում է խաղ առանց կանոնների, որի նպատակը շատ պարզ է՝ ստեղծել իշխանության հանդեպ հանրային դժգոհություն, այդպիսով բերել վիճակի, երբ իշխանությունը չի ունենա հանրային մեծամասնության վստահությունը և այդպիսով կզրկվի իր, թերևս, ամենահզոր խաղաքարտից: Պետք է նկատել անշուշտ, որ նույն այդ իշխանությունը հաճախ կամ առնվազն ոչ հազվադեպ հենց ինքն է տալիս իր դեմ քարոզչության առիթ, անգամ պատճառ: Ընդհանուր առմամբ, անշուշտ պետք է արձանագրել, որ խաղ առանց կանոնների վիճակը բնորոշ է գործնականում ամբողջ աշխարհի տեղեկատվական դաշտին:

Դա բխում է տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս, ժամանակակից բնույթից, երբ տեղեկատվություն տարածելու հնարավորությունը գործնականում հասանելի է ցանկացածի: Իսկ այդ ամենի վերահսկողության հնարավորության աճը ամենևին ուղիղ համեմատական չէ տեխնոլոգիաների հասանելիության աճին:

Այդպիսով, տեղեկատվական պատերազմը անխուսափելի երևույթ է, որն ուղեկցելու է հանրություններին տեսանելի ապագայում: Հայաստանի պարագայում դիտարկենք, թե ինչ հեռանկար ունի այդ պատերազմը, քաղաքական ինչ հետևանքի կամ արդյունքի հնարավորություն: Կասկած չկա, որ հանրության մի զգալի մասի համար հակաքարոզչությունը թողնելու է ազդեցություն: Բայց կլինի՞ այդ ազդեցությունն այնքան, որը իշխանությանը կզրկի հանրային վստահության այն պաշարից, որը թույլ է տալիս լինել քաղաքական ամուր դիրքում: Տեղեկատվական պատերազմի վտանգը և ուժը թերագնահատել երբեք պետք չէ, սակայն պետք է թերևս հիշել մի բան: Հայաստանում առնվազն քառորդ դար և, թերևս, ավելի երկար, սկսած դեռևս ՀՀՇ կառավարման շրջանից, Հայաստանում տեղեկատվությունը եղել է իշխանության ձեռքին: Իհարկե, անկախության առաջին տարիներին բավականին առատ էր ազատ, նաև ընդդիմադիր մամուլը, սակայն 1994-95 թվականներից տեղի ունեցան հայտնի զարգացումներ, ընդդիմադիր մամուլի հետապնդում: Այդ ամենով հանդերձ, միևնույն է, ամենազանգվածային՝ թերթերի հանդեպ անհամեմատ լայն տարածում ունեցող գործիք հեռուստատեսությունը միշտ եղել է իշխանության ձեռքում: Եվ այդ հեռուստատեսությամբ միշտ տարածվել է պատկեր, որը բխել է օրվա կառավարող ուժի շահից: Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում տեղեկատվական դաշտն էլ ավելի կարծր սահմանափակման ենթարկվեց և կենտրոնացվեց նախագահի նստավայրի բռում: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում սկսեց դեր խաղալ տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխությունը, սոցցանցեր, ինտերնետի ընդլայնում, այդ ամենը կասեցնելու ամբողջատիրական ռեսուրսի բացակայություն, սակայն միևնույն է՝ դարձյալ տեղեկատվական բավականաչափ ռեսուրսներ օրվա կառավարության ձեռքի տակ:

Եվ ահա, այդ համառոտ փուլային նկարագրության հանրագումարում, Հայաստանում մինչև հեղափոխություն կառավարած որևէ թիմ, ուժ, նախագահ, իշխանություն, կառավարություն չի կարողացել տեղեկատվական ազդեցությամբ ստանալ հանրային վստահություն և ցանկալի արդյունք:

Որովհետև Հայաստանում տեղեկատվությունն ուժ է, բայց ոչ այնքան, որ գերազանցի փոքր երկրի իրականությանը: Հայաստանում հանրությունը միշտ դատել է իրականությամբ: Այո, կա մեդիագրագիտության մեծ խնդիր, կա ընդհանուր գրագիտության խնդիր, սակայն միևնույն է, որևէ իշխանություն չի կարողացել քարոզչությամբ խաբել հանրությանը: Իսկ կարողացե՞լ է դա անել որևէ ընդդիմություն: Ինչ խոսք, Հայաստանում ընդդիմության տեղեկատվական հոսքերը ամենևին չեն եղել բյուրեղյա մաքրության: Բայց ամբողջ հարցն այն է, որ ընդդիմությունը որևէ կերպ չի կարող տեղեկատվությամբ խաբել հանրությանը, եթե հանրությանը չխաբի իշխանությունը, եթե իշխանությունը բաց և լուրջ երկխոսություն ծավալի հանրության հետ: Այդպիսով, նույն կերպ Հայաստանի ներկայիս ընդդիմությունը չի կարող քարոզչությամբ հասնել որևէ բանի, եթե հանրությանը խաբել, մոլորեցնել, իրականությունը մանիպուլացնել չսկսի իշխանությունը: Այդ իմաստով, քարոզչության ուժը թերագնահատել պետք չէ, սակայն պետք չէ նաև գերագնահատել: Ամեն ինչ կախված է հանրության հանդեպ կառավարողների անկեղծության և հաշվետվողականության ուժից, և կառավարման լրջության ու արդյունավետության ուժից: Հետևաբար՝ ներքաղաքական ազդեցություն, հետևանք կամ արդյունք պետք է փնտրել հենց այդտեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում