Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց օրինագծի հեղինակ Տիգրան Ուրիխանյանը` արտակարգ դրության ռեժիմի դեպքում ֆիզիկական անձին առնվազն 3 ամսով պետք է տրամադրվի վարկային արձակուրդ` առանց տոկոսների հաշվարկման:
«Քաղաքացիները գտնվում են գերության մեջ և ճկռում են բանկային ժամկետանց տոկոսների տակ»,- Նիկոլ Փաշինյանի ելույթից մեջբերումներ կատարեց պատգամավորը:
Նրա խոսքով` նախագիծը քաղաքական դիրքորոշմամբ է բերված:
Մանրամասները՝ տեսանյութում: