ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում է։ Րոպեներ առաջ նա հայտարարել էր այսօր կատարվելիք կադրային առաջին նշանակումների և կառուցվածքային որոշ փոփոխությունների մասին։
«Հարգելի՛ հայրենակիցներ
Ինչպես գիտեք, Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն, քսանօրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը: Այսօր արդեն կկատարեմ կադրային առաջին նշանակումները: Սպասվում են նաև կառուցվածքային որոշ փոփոխություններ:
Հիմք ընդունելով հանրային հաշվետվողականության վերաբերյալ իմ հայտարարած սկզբունքը՝ ժամը 09:30-ին, ֆեյսբուքյան իմ էջով ուղիղ եթերում կխոսեմ ինչպես կադրային նշանակումների, այնպես էլ սպասվող կառուցվածքային փոփոխությունների և այդ որոշումների հիմնավորումների մասին»,-գրել էր նա: