Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց օրինագծի համահեղինակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` նախագծի նպատակն է մարդուն վիրավորելու դեպքում դատավարության ժամկետները կրճատել. «Միայն Առաջին ատյանում գործի քննությունը տևում է 218 օր»:
Անդրադառնալով երեկ պետաիրավական հանձնաժողովի նիստում տեղի ունեցած միջադեպին` Գևորգ Պետրոսյանն ասաց. «Ես դատավորին վիրավորելուց միանգամից ասում եմ. նման բան չի եղել, դա բանսարկություն էր. ընդամենն ասել եմ, որ պատասխանի մեջ հեքիաթային մաս կա, հեքիաթը վիրավորանք չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում: