Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՀՀ պարետի նոր որոշումը՝ դիմակների վերաբերյալ

ՀՀ պարետի նոր որոշումը՝ դիմակների վերաբերյալ

ՀՀ ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 92 25 մայիսի, 2020 թվական

ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`

1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«Սահմանել, որ ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր: Հանրային տրանսպորտի դեպքում գործում են Հավելված N 13-ով սահմանված կանոնները»:

2) Որոշման Հավելված N 6-ի նախաբանում 1-ին պարբերությունից հետո ավելացնել 2- րդ պարբերությունը հետևյալ բովանդակությամբ.

«Սույն Հավելվածով սահմանված կանոնները տարածվում են «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՀ օրենքով սահմանված հասկացությունների վրա, մասնավորապես՝ առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, գյուղատնտեսական արտադրանքի շուկայի, կենդանիների շուկայի, շրջիկ առևտրի կետերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետի, շրջածախ առևտրի, բացօթյա առևտրի, առևտրի իրականացման վայրի, առևտրի կենտրոնի, տոնավաճառի (վերնիսաժի), առևտրի իրականացման վայրի վաճառատեղի, խանութի, կրպակի, վաճառատեղի (վաճառասեղանի) վրա:»:

3) Որոշման Հավելված N 6-ի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը:»:

4) Որոշման Հավելված N 10-ի 4-րդ կետը լրացնելով 7-րդ ենթակետով հետևյալ խմբագրությամբ.

«Հաճախորդները բոլոր հնարավոր դեպքերում պարտադիր կրում են դիմակ:»:

5) Որոշման Հավելված N 13-ի «Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ» բաժնում 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պարտադիր է կանգառում դիմակ կրելը: Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու:»:

6) Որոշման Հավելված N 14-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բոլոր աշխատակիցները աշխատավայրում և դրանից դուրս իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պարտադիր կերպով կրում են դիմակ:»

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 23:59-ին:

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում