Շվեդիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում մահացությունների թիվը գերազանցել է 4000-ը:
Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Շվեդիայի առողջապահության գործակալության տվյալները ցույց են տալիս, որ անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 31 դեպք, և համաճարակի սկսվելուց ի վեր ընդհանուր առմամբ մահացել է 4029 մարդ:
Հաստատվել է հիվանդության ավելի քան 300 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 33.843 մարդ:
Շվեդիան, ինչպես գիտենք, վիրուսի դեմ պայքարի համար խիստ կարանտին չի սահմանել՝ դպրոցների, խանութների և ռեստորանների մեծ մասը բաց թողնելով և ապավինելով սոցիալական հեռավորությանն ու հիգիենային ուղղված կամավոր միջոցառումներին: