Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, ինչպես նաև վերահաստատել են երկու երկրների համագործակցության ու համերաշխության շարունակականությունը:
Նշվում է նաև, որ նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին:
Երկու նախագահները միմյանց շնորհավորել են մուսուլմանական Ռամադան տոնի կապակցությամբ: