ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Երևանի շախմատի ֆեդերացիայում ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանին հետմահու շնորհվել է Երախտագիտության մեդալ:
«Այն անձամբ հանձնեցի վաստակաշատ շախմատիստի տիկնոջը՝ ափսոսանք հայտնելով, որ Արսեն Եղիազարյանին անձնապես ճանաչելու հնարավորություն չեմ ունեցել, սակայն նրա անցած ճանապարհը և շախմատի հանդեպ անմնացորդ սերը թույլ է տալիս պատկերացնել իմաստուն խաղի մարզիկի տեսակն ու մարդկային հատկանիշները»,- գրել է Հայրապետյանը:
https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/966605857137878?__xts__[0]=68.ARD2wWxHJjXfzlP9-7l_4nyHpqUqcQe2_Q7Rd-17MeBHIdCOSPLn0b4v3uPNZDaesM6DUeqy09gksquteyQonSgMaF9PKn5v8u_vJeucSpTg5jnghBy4hPq4qDS_jVwV53nCoHrHOhunen-sSoCluPvagvZSImwewL3iCQ0DiTlC9ycNw1lsarBq1bXBQOmuPFdnG73_2csYmOf-iM836l-apWMGJs9b0lpHy1-nawCMkrMa1Y_Os5OTwSMhWJs3VRAhY1MiBG0npnFkKjtH3gq2FHhES-SoalMVAnari8dddjTcRsYbv5WHmIgdnd2us6oshitmSzvC_FBcMAAZvJE&__tn__=-R