Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Ադրբեջանցու կողմից կացնահարված հայ սպայի հարազատները պահանջում են արդարություն.Guardian-ի անդրադարձը

Բուդապեշտում ադրբեջանցու կողմից կացնահարված ՀՀ զինված ուժերի սպայի հարազատները հույս ունեն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին որոշում կկայացնի Հունգարիայի ու Ադրբեջանի դեմ:

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ դրդված է եղել Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում շնորհվեց:

«Չնայած այս սարսափելի դեպքից անցել է 16 տարի, այն դեռ թարմ է իմ հիշողություններում»,- ասել է Հայկ Մակուչյանը, ով Գուրգեն Մարգարյանի հետ ևս Բուդապեշտում մասնակցում էր դասընթացների: Նրան Սաֆարովը ևս ցանկանում էր սպանել: Նա և Մարգարյանի հարազատները հայցվորներ են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նրանք որևէ կառավարությունից չեն պահանջում ֆինանսական փոխհատուցում: «Մենք փնտրում ենք արդարություն, ոչ թե փոխհատուցում: Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, ծանր բռնութան փաստի հաստատում է. մենք ուզում ենք վերջ տալ անպատժելիությանը և կանխել հայերի նկատմամբ ատելությունը»,- ասել է Մակուչյանը:

Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանի խոսքով՝ Մարգարյանների ընտանիքը պայքարում է հանուն արդարության: «Նրանք միայն ցանկանում են արդարություն»,- ասել է նա:

Եվրոպական դատարանը կարող էր պարտավորեցնել Ադրբեջանին կրկին ձերբակալել Սաֆարովին և վերադարձնել նրան բանտ: «Իրականում, մենք կցանկանայինք, որ դատարանը պարտավորեցներ և նրան արտահանձնեին հետ Հունգարիա կամ երրորդ երկիր՝ շարունակելու կրել պատիժը, որովհետև Ադրբեջանում նա հերոսացվել է»,- ասել է Վարդանյանը:

Ֆիլիպ Լիչը, Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի տնօրենը, ով նույնպես ներկայացնում է հայցվորներին, ասել է, որ գործը ծածկում է նոր իրավական տարածք և դատարանի որոշումը կարող է ունենալ լուրջ հետևանքներ ապագայում բանտարկյալների արտահանձնման դեպքերի վրա: «Բավական տարածված է, երբ մարդկանց ներում է շնորհվում, համաներում է հայտարարվում քաղաքական պատճառների համար, բայց երբ պետությունները հայտարարում են համաներում կամ ներում են շնորհում, շատ հաճախ դա խախտում է նրանց պարտավորությունները մարդու իրավունքների հետ կապված»,- ասել է նա:

2012 թվականին Հունգարիայի Օմբուդսմենի զեկույցը նշում է, որ Հունգարիան չի խախտել որևէ միջազգային իրավունք, ամեն դեպքում եկել է այն եզրակացության, որ Հունգարիայի կառավարությունը «բավական խելամիտ չի գտնվել, երբ չի պահանջել Ադրբեջանից որևէ երաշխիք»: Որոշումը կայացվել է կարճ ժամանակ անց, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեկնել էր Բաքու: Հունգարիայի կառավարությունը հերքել է գործում անպատշաճության մասին մեղադրանքները: «Ամենայն հարգանքով Հունգարիայի նկատմամբ, ես հակասական զգացողություններ ունեմ. երախտագիտություն եմ հայտնում Հունգարիայի դատական համակարգին, որը բավական ուժեղ է արդարադատություն իրականանցելու համար… և հիասթափություն այն պատճառով, որ մարդասպանն արտահանձնվեց և պահպանվում են անպատժելիության կայուն ռիսկերը»,- ասել է Մակուչյանը, ով ներկայում աշխատում է Հայաստանի պաշտպանության նախարարությունում:

ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ մեկնած հայ սպա Գուրգեն Մարգարյանը փետրվարի 19-ին սպանվեց դավադիր ադրբեջանցու՝ Ռամիլ Սաֆարովի կողմից: 2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին:

Նույն սենյակում հայ սպայի հետ բնակվող հունգարացի Քութի Բալաշը պատմել էր, որ նույն հարկում ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ` այդ թվում և ադրբեջանցին, սակայն դասընթացների ժամանակ ներկայացուցիչներից և ոչ մեկի միջև վիճաբանություն չէր եղել: Դաժան սպանության օրը` փետրվարի 19-ին, Մարգարյանը մյուսներից ավելի երկար է նախընտրել պարապել, ինչից հետո հանդիպել է ընկերոջը` Հայկ Մակուչյանին, ապա գնացել իր սենյակ: Ադրբեջանցի Սաֆարովը, օգտվելով այն հանգամանքից, որ Մարգարյանը քնելուց դուռը չէր փակում, կացինը ձեռքին գնացել է նրա սենյակ և կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել քնած հային: Բալաշը պատմել է, որ ինքը ձայներից շրջվել և միայն այդ ժամանակ է հասկացել կատարվածը: «Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունն ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս՝ օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,- պատմել է հունգարացին: Գուրգեն Մարգարյանի սպանությամբ չբավարարված Սաֆարովի հաջորդ թիրախը մյուս հայն էր` Հայկ Մակուչյանը: Սաֆարովն արյունոտ կացինը ձեռքին սկսում է մյուս սենյակներում փնտրել Հայկին` ձայների վրա հավաքվածներին ասելով, որ բացի հայի արյունից իրեն ոչինչ պետք չէ: Սակայն երկրորդ հային սպանել նրան չհաջողվեց. այս անգամ դուռը փակ էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում