Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է ՝ որպես COVID-19-ի դեմ դեղամիջոցի փորձարկումը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրիեսուսի հայտարարությունը:
«Գործադիր խումբը ժամանակավորապես դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի օգտագործումը որպես համերաշխության փորձարկումների մաս», – ասել է Գեբրիեսուսը:
Նա չի նշել, թե ինչի հետ է կապված այս որոշումը, բայց հավաստիացրել է, որ դեղամիջոցը դեռևս համարվում է անվտանգ «աուտոիմուն հիվանդություններով և մալարիայով հիվանդների համար»: